ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցներն այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրաՂազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակԻսրայելը տանկեր է տեղափոխում Գազայի հատվածՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»Հրդեհ՝ Գառնի գյուղում
Մամուլ

«Փաստ»․ Տնտեսությունն անկման փուլում է

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը ստիպում է պետությունների կառավարություններին վերանայումներ կատարել իրենց կողմից վարվող տնտեսական քաղաքականության մեջ։

Կիրառվող սահմանափակումների պատճառով համաշխարհային տնտեսությունը շարունակում է լուրջ վնասներ կրել։ Դրանով պայմանավորված՝ վերլուծություններ են արվում, թե համաշխարհային տնտեսական անկումը լինելու է ծանրագույնը՝ 1930-ական թվականների Մեծ լճացման տարիներից ի վեր:

Ըստ տարբեր վերլուծությունների՝ համաշխարհային տնտեսությունը կարող է լիարժեք չվերականգնվել անգամ 2021 թվականի վերջին:

Եվ պատահական չէ, որ միջազգային ֆինանսական կառույցները արդեն իսկ վերանայում են 2020 թվականի աճի տեմպերի վերաբերյալ իրենց կանխատեսումները։


Այսպես, ըստ Ասիական զարգացման բանկի կանխատեսումների, Հայաստանը 2020-ը կամփոփի 2,2 տոկոս տնտեսական աճով, Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանը կունենա 1,7 տոկոս տնտեսական աճ, սակայն Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականն այլ է՝ Հայաստանում 1,5 տոկոս անկում է կանխատեսվում։

Նշված կանխատեսումներից որն է ավելի հավանական, այս պահին դժվար է ասել, քանի որ տնտեսությունն անկման փուլի մեջ է, իսկ թե երբ կսկսվի տնտեսության վերականգնումը, դեռևս դժվար է ասել։

Այս տարվա ՀՀ պետական բյուջեի համաձայն՝ 2020-ին Հայաստանը պետք է արձանագրեր 4,9 տոկոս տնտեսական աճ։ Եվ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ստեղծված այս իրավիճակում և արտակարգ դրության պայմաններում կառավարության ներկայացուցիչները դեռևս չեն շտապում տնտեսական անկման կոնկրետ ցուցանիշներ հրապարակել, սակայն նշում են, որ ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշները զգալիորեն ցածր կլինեն ավելի վաղ նախատեսվածից։

Մասնագետները ևս փաստում են, թե այս տարվա համար նախատեսված 4,9 տոկոս տնտեսական աճը իրատեսական չէ, և, հաշվի առնելով տնտեսության վրա եղած ճնշումը, տնտեսական աճի անկումն անխուսափելի է։

Սակայն թե անկման կոնկրետ ինչ ցուցանիշներ կգրանցվեն, կախված է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության ուղեգծից։

Ճիշտ է՝ կառավարությունը կամաց-կամաց թույլատրում է որոշակի տնտեսական գործունեության տեսակներ, սակայն դեռևս հնարավոր չէ կանխատեսել, թե անկումն ինչքան կշարունակվի և որ կետից կսկսվի վերականգնման փուլը։

Ամենապրոբլեմատիկն այն է, որ բիզնես գործունեության որոշակի ուղղություններ ուղղակի կարող են կանգնել սնանկացման վտանգի առաջ, երբ նույնիսկ կառավարության կողմից տրամադրված բիզնես վարկերը նրանց չօգնեն ոտքի կանգնել։
Դրա փոխարեն կարելի է ծանրության կենտրոնը տեղափոխել այն ճյուղերի վրա, որոնց նկատմամբ պահանջարկը ոչ միայն չի նվազի, այլև կավելանա։ Օրինակ՝ գյուղատնտեսության խթանման միջոցով կարելի է փոխհատուցել այն վնասները, որ երկիրը կրել է զբոսաշրջության ոլորտի անկումից։

Վերանայումներ են սպասվում նաև պետական բյուջեի կառուցվածքում։ Ըստ ամենայնի՝ բյուջեի ծախսային մասը կթողնվի նույնը, իսկ եկամուտների մասով կրճատումներ կլինեն, քանի որ կանխատեսվում է, որ հարկային մուտքերի նվազումներ կլինեն, ինչպես նաև դեռ հարցական է՝ տնտեսվարողները որքանով են կարողանալու մարել կառավարության տրամադրած վարկերը։

Ըստ էության, բյուջեի եկամուտների կրճատումը ենթադրում է, որ բյուջեի դեֆիցիտն ավելի կմեծանա իր նախանշված չափաքանակից։ Եվ պետությունն այս դեպքում պետք է ուղիներ փնտրի, թե ինչ աղբյուրներից ֆինանսավորի դեֆիցիտը։ Շատ հավանական է, որ կառավարությունը դիմի միջազգային կառույցների օգնությանը՝ իր ուսերին վերցնելով նոր վարկային բեռ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: