Աշխարհում COVID-19-ով վարակավածների թիվը մոտենում է 2,5 միլիոնին
Ամեն օր թարմանում ու ավելանում են աշխարհում կորոնավիրուսով հիվանդ մարդկանց թվերը։
Ինչպես տեղեկանում ենք Worldometers-ից, այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը մոտենում է 2,5 միլիոնի։
Բուժվել է 652 հազար մարդ և մահացել 170 հազարը։ Ընդգծենք, որ ցանկում առաջին տեղում ԱՄՆ-ն է։