«Ռեալը» պետք է Հալանդին գներ «Բորուսիայից» շուտ․ Լուիշ Ֆիգու
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն նշել է, որ «Ռեալը» Հալանդին պետք է գներ «Բորուսիայից» շուտ։
Նա մասնավորապես նշել է․ «Ռեալը» պետք է Էրլինգ Հալանդի հետ պայմանագիր կնքեր Դորտմունդյան ակումբից շուտ։ Նա կհեղինակեր շատ գոլեր և կօգներ թիմին։ Դա սկաուտների գործն է»։
Հիշեցնենք, որ 19-ամյա Հալանդը 11 խաղում հեղինակել է 12 գնդակ։