Մաուրո Իկարդին կարող է տեղափոխվել «Նապոլի»
Իտալական «Նապոլին» կարող է գնել Մաուրո Իկարդիին։ Այս մասին տեղեկանում ենք FC Inter News-ից։
Նեապոլյան ակումբը Իկարդիին ցանկանում էր գնել դեռ մեկ տարի առաջ։ Իկարդին նույնպես ցանկանում է վերադառնալ Իտալիա և հանդես գալ իտալական ակումբում։
Թուրինի «Յուվենտուսն» իր հերթին ցանկանում է գնել Իկարդիին, սակայն թիմի մարզիչ Մաուրիսիո Սարրին առավել շատ ցանկանում է ակումբում տեսնել «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկին։