«Բարսելոնա»-ն չի կարող վճարել 111 միլիոն եվրո Լաուտարո Մարտինեսի համար
Կատալոնական «Բարսելոնա»-ն չի կարող 111 միլիոն եվրո վճարել Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Կորոնավիրուսից առաջացած ճգնաժամի պատճառով կատալոնական ակումբը չի կարող վճարել այդքան գումար։ Օրեր առաջ նշվեց նաև, որ կատալոնական ակումբը ցանկանում է գործարքում ներառել նաև Արթուրո Վիդալին և Արթուրին։
Մարտինեսն անձամբ ցանկանում է հանդես գալ կատալոնական ակումբում։