Ինչպես է հաշվարկվում 8-րդ միջոցառման շահառուներին տրամադրվող դրամական աջակցության չափը. պարզաբանում է Զարուհի Բաթոյանը
8-րդ միջոցառման հարգելի շահառուներ, տրամադրվող դրամական աջակցության չափը հաշվարկվում է ըստ աշխատավարձի այն չափի, որը Ձեր գործատուն ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտե։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«‼️Թաքցված եկամուտները փոխհատուցման ենթակա չեն։
Աջակցության չափը որոշվում է հետևյալ կերպ՝
✅ Եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի 50 %-ի չափ: Այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձից՝ 68.000 դրամից պակաս և չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից՝ 136.000 դրամից ավելի:
✅ Եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը ավելի քիչ է, քան նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի չափ»: