Իտալական ֆուտբոլը կարող է վերսկսվել «Յուվենտուս»- «Միլան» գավաթային խաղով
Իտալական ֆուտբոլը կարող է վերսկսվել Իտալիայի գավաթի խաղարկության պատասխան՝ «Յուվենտուս»- «Միլան» և «Նապոլի»- «Ինտեր» հանդիպումներով։
Այս մասին տեղեկանում ենք La Repubblica-ից։
Գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի հանդիպումները կարող են կայանալ մայիսի 27-ին և 28-ին։ Որից հետո արդեն մայիսի 31-ին կարող է սկսվել առաջնությունն ու ավարտվել մինչև օգոստոսի 2-ը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով եվրոպական գրեթե բոլոր սպորտային մրցաշարերը դադարեցվել են։