Լուկա Յովիչն ամռանը չի հեռանա «Ռեալից»
Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում հրաժարվել իր թիմի 22-ամյա հարձակվող Լուղա Յովիչի ծառայություններից այս ամռանը։
Այս մասին տեղեկանում ենք AS սպորտային պարբերականից։ Ակումբի մամլո ծառայությունից հայտնում են, որ Յովիչը թիմի հետ ունի մինչև 2025 թվականը պայմանագիր և իրենք չեն պատրաստվում բաժանվել Յովիչից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր տարածվեցին այն մասին, որ Յովիչը կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»։