COVID-19-ը ու ֆուտբոլիստների արժեքները․ Ռոնալդուն այս պահին արժե ընդհամենը 60 միլիոն եվրո
Կորոնավիրուսով պայմանավորված աշխարհում կա ֆինանսական լուրջ խնդիր, և դա չէր կարող չազդել նաև ֆուտբոլի, ինչպես նաև ֆուտբոլիստների տրանսֆերայի արժեքների վրա։
Հեղինակավոր Transfermarket-ը ներկայացրել է, թե որքա՞ն են այս պահին նվազել հայտնի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Այսպիսով Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարի տրանսֆերն այս պահին գնահատվում է 80 միլիոն եվրո, որը նվազել է 70 միլիոն եվրոյով։
Նեյմարինը՝ 128 (-52), Լիոնել Մեսսիինը՝ 112 (-38), Ռոնալդուինը՝ 60 միլիոն եվրո։ Ռոնալդուի տրանսֆերային արժեքը նվազել է 30 միլիոն եվրոյով։