Բոբ Դիլանն առաջին անգամ զբաղեցրել է Bilboard-ի առաջին հորիզոնականը
Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի երաժիշտ Բոբ Դիլանը առաջին անգամ հայտնվել է Bilboard-ի առաջին հորիզոնականում, իր Murder Most Foul երգով։
Այս մասին տեղեկանում ենք NME-ից։ Իր 17 րոպե տևողությամբ երգը նվիրված է ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիին, ով սպանվեց 1963 թվականին։ Սա առաջին նոր երգն է Դիլանի կատարմամբ՝ վերջին 8 տարում։
Հիշեցնենք, որ Դիլանը երբեք չի հայտնվել Bilboard-ի առաջին հորիզոնականում։