Ջորջ Քլունին կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրաբերել է 1 միլիոն դոլար
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին և իր կինը՝ բրիտանացի իրավաբան Ամալ Քլունին, կորոնավիրուսի դեմ պայքարի համար զոհաբերել են 1 միլիոն դոլար։
Գումարից 300 հազար եվրոն հատկացվել է Բրիտանիայում՝ բժշկական սարքեր գնելու համար, իսկ մյուս մասը՝ Իտալիայի հիվանդանոցներին։ Սրանից զատ մի շարք ֆոնդերի ևս կփոխանցվեն գումարներ։
Հիշեցնենք, որ Չինաստանում սկսված վիրուսը կարճ ժամանակում տարածվեց ամբողջ աշխարհում։