Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․ «Հրապարակ»«Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք․ Պուտին «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ Ազդանշաններ և «դավաճան» վանկարկումներ․ Երևանի կենտրոնն ու Փաշինյանի կորտեժը (տեսանյութ) «Ղարաբաղի նման մենակ դուրս ենք գալու, բռնելու են, տանեն»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «զգուշացրել է» Գազայի հատվածում աղետալի սովի մասին 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորՆռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ էր բերել Արցախից․ Կապանի փրկարարական ջոկատում հանձնել է զինամթերքը (տեսանյութ) Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Նիգերն Իրանին ուրանի հանքավայրերի հասանելիություն է տրամադրել. The Wall Street JournalՎրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Ազատությո՛ւն քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին․ իրազեկման ակցիա Բազեյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քննարկել է «խաղաղության գործընթացում» առկա խնդիրները Հայաստանի թիմը ՌԴ-ում՝ մաթեմատիկայի օլիմպիադայում, ոսկե ու բրոնզե մեդալների է արժանացել «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին ԵՄ Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպում․ ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկը»
Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարած այցի ընթացքում կքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները
Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը. Ոսկանյան ԱԺ-ում տեղի է ունեցել «ՔՊ» նիստ․ քննարկվել է Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծրագրերը ՀՀ-ի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ հանդիպման մասին Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը
«Կոմայից դուրս գալուց հետո կտավ ու ներկեր ուզեց․ նախկինում դրանց հետ գործ չէր ունեցել»․ Վանաձորում բացվեց 2 քույրերի աշխատանքների ցուցահանդեսը (տեսանյութեր, լուսանկարներ)
ԲՈՒՀ-երի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի․ Լևոն Զուրաբյան Աբովյանում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի Ո՞ւր է գնում Հայաստանը․ դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն. Աբրահամյան Դոլարն ու եվրոն էժանացել ենՏավուշում մարդկանց ձեռքից վերցրել են հեռախոսները, Փաշինյանը փորձելու է ստեղծել կեղծ տպավորություն. Դանիելյան
40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից
Ներկայիս քաղաքական պսևդո էլիտայի փոխարեն պիտի ունենանք պետական գործիչների բանակ․ Անանյան

Իսկ հիմա՝ ինձ լսեք, պարո՛ն քաղաքապետ. մենակ աղբ հավաքելով քաղաք չես պահի. Անի Սամսոնյան

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ընդդիմախոսների հնչեցրած քննադատությունները անվանում է տականքություն. ինչպես հասկանում եմ, նման բնորոշումները պարոն քաղաքապետի սրտով են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամ,ավոր Անի Սամսոնյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Իսկ հիմա՝ ինձ լսեք պարո՛ն քաղաքապետ։ Արդեն հոգնել եմ սպասել Ձեզ ուղղված ժամկետանց նամակների պատասխաններին։ Այն, ինչ այսօր կատարվում է Երեւանի քաղաքաշինության ոլորտում եւ Ձեր ղեկավարած հիմնարկի համապատասխան բաժնում, ես կանվանեմ վայրենություն (Ձեզ հոգեհարազատ բնորոշումներով) քաղաքի եւ երեւանցիների նկատմամբ (որը հեղափոխական իշխանության օրոք չպիտի շարունակվեր)։

Արդեն որերորդ դեպքն է, որ Դուք ստորագրում եւ տրամադրում եք քաղաքաշինական փաստաթղթեր ՀՀ օրենսդրության եւ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով։ Տարոն Մարգարյանի ժամանակ կռվով-դավով կասեցված շինարարության համար նորից տրամադրել էիք շինթույլտվություն Մամիկոնյանց փողոցի վրա ու նորից խախտումներով, որը հաստատել էր ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։ Բնակիչները ստիպված դիմեցին վարչական դատարան։

Հենց հիմա Արաբկիր վարչական շրջանի Բարբյուսի 11 փողոցում ընթացքի մեջ են կառուցապատման աշխատանքներ (Արտակարգ դրության պատճառով ժամանակավոր դադարել է), որոնք եւս իրականացվում են ՀՀ օրենսդրության խախտումներով։ Բարբյուսի 9 շենքի բնակիչները արդեն տեւական ժամանակ պայքարում են այս շինարարության դեմ, որովհետեւ խախտումների պատճառով փակվել է բազմաբնակարան շենքի թիկունքային ճակատին հրշեջ մեքենաների մոտեցման ճանապարհը։ Բացի այս փաստից, ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը արձանագրել է նաեւ նորմատիվ-տեխնիկական այլ խախտումներ։

Նշեմ նաեւ, որ Քեռու 12 հասցեի բնակելի տանը բռնկվել էր հրդեհ եւ վնասել մի քանի տներ, որովհետեւ հրշեջ մեքենաները մուտք չեն ունեցել տարածք։

Ես դիմում եմ քաղաքապետարան եւ ի պատասխան ինձ ասում եք, որ Բարբյուսի 11 հասցեում բնակելի տունը հյուրատան վերակառուցման համար տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի իրավաչափությունը պարզելու նպատակով հարուցվել եք վարչական վարույթ։ Բայց միեւնույն ժամանակ շինարարական աշխատանքները թափով առաջ են գնում։

Կարծում եմ արդեն հասկանալի է Ձեզ, որ պիտի դուրս գաք Ձեր կարանտինից, կասեցնեք այդ շինարարական աշխատանքները եւ վերականգնեք բնակիչների ոտնահարված իրավունքները։

Հուսամ այս կառուցապատողները Երեւանին ԿԱՄԱԶ, աղբաման կամ փոշեկուլ չեն նվիրել։ Եթե չեն նվիրել՝ ուրեմն Ձեր ղեկավարած հիմնարկի համապատասխան վարչությունը ցրեք, մեկ էլ նայեք ինչ եք ստորագրում, կամ մարդ պահեք, ով Ձեր տեղը կնայի։

Կսպասեմ Ձեր ակտիվ լայվերին շինհրապարակներից։ Թե չէ մենակ աղբ հավաքելով քաղաք չես պահի»: