Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներ
Հասարակություն

Զանգերը վերահսկող օրենքի ընդունումից առաջ և հետո Ավինյանն ու այդ օրենքի հետ կապ ունեցողները հապճեպ «Սիգնալ» հավելված են քաշել. Factor.am

Աշխարհում տարածված կորոնավիրուսի համավարակին դիմակայելու համար պաշտոնական Երևանը քաղաքացիների տեղաշարժը վերահսկող օրենսդրական փաթեթ ընդունեց: Այս մասին գրում է factor.am-ը։

«Հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մասին նախագիծը նախատեսում է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով կապի օպերատորներից պահանջել և ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են դրանց օգտատերերի գտնվելու վայրը պարզելու համար: Հայաստանում, սակայն, քաղաքացիները միանշանակ չընդունեցին, որ իրենց հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, խոսակցության սկզբի և ավարտի մասին տեղեկությունները տնօրինելու է նաև երրորդ անձը՝ պետությունը: «Արդյոք մենք, մեր հայրենակիցները չունե՞ն այդ իրավունքը, որ օր առաջ տեղեկացված լինեն, որ իրենք ունեցել են շփում վարակակիր քաղաքացու հետ»,- ասաց Ավինյանը:

Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նաև վստահեցրեց, որ օրենքով խոսակցության բովանդակությունը որևէ մեկին հասանելի չի լինելու: Պարետի այս հավաստիացմանը կասկածանքով վերաբերվողները շտապեցին այլ ելքեր փնտրել: Հնարամիտները հորդորեցին օգտվել ամերիկյան «Սիգնալ» հավելվածից: Այս ծրագիրը խոսակցությունը երրորդ անձի չի փոխանցում, եթե անգամ որևէ երկրից պաշտոնական գրություն է ուղարկվում: Ի դեպ, նշենք, որ օրենքի ընդունումից հետո «Սիգնալ» հավելվածի օգտատերերը արձանագրեցին, որ բաժանորդների թիվն օր օրի ավելանում է»:

Ըստ աղբյուրի՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատել է, որ աղմկահարույց օրենքի ընդունումից հետո «Սիգնալից» են սկսել օգտվել նաև քաղաքական վերնախավի ներկայացուցիչներ, որոնք անմիջական կապ են ունեցել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծի հետ:

«Վանեցյանի գաղտնալսումը եղավ, իսկ հաջորդ օրը «Սիգնալ» մուտք եղավ: Արդեն իսկ շատ մարդիկ ներբեռնել էին ծրագիրը նախորդ իրադարձություններից հետո: Այս անգամ էլ ասեմ, որ բավականին մեծ ներհոսք եղավ ու կարող եմ ասել, որ զավեշտալի բան էլ կա, երբ տեսնում ես, որ մարդիկ, որոնք կապ ունեին այդ օրենքի հետ, հապճեպ «Սիգնալ» են քաշում»,- ասել է Մարտիրոսյանը: Փորձագետը կարծում է, որ քաղաքացիները կշարունակեն օգտվել դասական բջջային կապերից:

«Թեև այս պահին վիճակագրություն էլ չկա, թե հայաստանցիների քանի տոկոսն է օգտվում «Սիգնալ» հավելվածից: Factor TV -ն պարզել է, որ բոլորովին վերջերս, ընդամենն օրեր առաջ՝ մարտի 24-ից, հավելվածից սկսել է օգտվել նաև ինքը՝ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը, մարտի 20-ից` վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մարտի 13-ից` վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Վերջին օրերին էլ ընդդիմադիրներն են ակտիվորեն գրանցվում այս համակարգում: Իշխանական շրջանակներից Factor TV-ին փոխանցել են, որ հավելվածում գրանցվել շատերն են ցանկանում, բայց առայժմ ձեռնպահ են մնում՝ ավելորդ ուշադրությունից խուսափելու համար: Նրանք փոխարենն ընտրել են «Տելեգրամը», որի շուրջ նման քննարկումներ դեռ չկան: Ի դեպ, քաղաքական էլիտայի ներկայացուցիչների կողմից «Սիգնալ» հավելվածից օգտվելու փաստը չէր վրիպել նաև ընդդիմադիր ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի աչքից: Այս մասին նա ասել էր ԱԺ-ում»: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից Factor TV-ին հետաքրքրվել է՝ եթե օրենքն անվտանգ է՝ ինչու են հենց նախագծի հետ փոխկապակցված անձինք այս շրջանում գրանցվում «Սիգնալ» հավելվածում:

«Սկսում են հասկանալ, թե որքան լուրջ է վերահսկողությունը դառնում, որովհետև այդ օրենքը ենթադրում է բոլորի վերահսկողությունը, ինչը լրջացնում է հավաքագրվող տվյալները և չկա հանրային վերահսկողություն հավաքագրման և կիրառման հետ կապված»,- նշել է նա: «Սիգնալ» հավելվածն անվտանգ է, բայց փորձագետն ասում է, որ հույսը միայն ծրագրի հնարավորությունների վրա դնել պետք չէ:

Նարեկ Կիրակոսյանի նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։