31 բուժաշխատող միացել է կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշների խմբին
Կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշների խմբին միացել են նորերը։ Այդ մասին տեղեկանում ենք Facebook սոցիալական ցանցի՝ Երևանի քաղաքապետարանի էջում:
«Կորոնավիրուսի վարակով պայմանավորված բժշկական անձնակազմի /բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող/ հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններից թվով 31 բուժաշխատող, այդ թվում՝ 22 բժիշկ, 8 բուժքույր, 1 կրտսեր բուժաշխատող»: