Պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, քննարկվում են ավելի վատ սցենարներ. Թորոսյանը` համալիրի մահճակալների մասին (վիդեո)
Մահճակալներ նախատեսվում են ոչ միայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այլև Հայաստանի բոլեր մարզերում առանձնացրել են մարզադահլիճներ և այլ դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում կվերածվեն հոսպիտալների։
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են մարզահամերգային համալիրում նման քանակի մահճակալներ տեղադրվել:
«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, և դրա մեջ որևէ տարօրինակ բան չկա։ Հակառակը՝ տարօրինակ կլիներ, եթե այդպիսի սցենարներ չքննարկվեին։ Քննարկվում են շատ ավելի վատ սցենարներ նաև»,- ասաց Թորոսյանը` հավելելով, որ համաճարակը ոչնչով չի տարբերվում տարերային աղետներից ու արհավիրքներից։
Մանրամասները՝ տեսանյութում։