1 օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 1200 մարդ
ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների մահվան թվի զգալի աճ է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
1 օրում ԱՄՆ-ում գրանցվել է մահվան 1200 դեպք։ Սա ռեկորդային թիվ է կորոնավիրուսի սկսման պահից ի վեր։ ԱՄՆ-ի իշխանությունները ցանկանում են ամբողջությամբ փակել երկրի ներքին ավիահաղորդակցությունը։
Երկրում համաճարակի կենտրոն համարվում է Նյու-Յորքը։