Իտալիայի կառավարությունը կարանտինի ժամկետը երկարաձգում է մինչև ապրիլի 13-ը
Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու գործողությունների ժամկետը երկարաձգել է մինչև ապրիլի 13-ը: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի հաղթահարման ճանապարհը երկար է լինելու, քանի որ բացակայում է պատվաստանյութը: Կանխարգելող միջոցառումներն անհրաժեշտ կլինեն նաև անցումային փուլում, որպեսզի վարակի նոր օջախներ չառաջանան: