Չեմպիոնների լիգայի և Եվրոպալիգայի եզրափակիչները կարող են անցնել առանց հանդիսականների
ՈւԵՖԱ-ն պլանավորում է ավարտել եվրոպական ակումբային մրցաշարերը՝ մինչը հաջորդ մրցաշրջանի սկսվելը։ Այս պահին քննարկվում է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպալիգայի եզրափակիչների՝ առանց հանդիսականների անցկացման հարցը։
Ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ եվրոպական ֆուտբոլային մրցաշարերը կավարտվեն օգոստոսին։
Հիշեցնենք, որ այս պահին կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են եվրոպական առաջնությունները։