Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց աղմկահարույց օրինագծերի փաթեթը
Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունվեց կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ քաղաքացիների զանգերի և տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ օրինագծերի փաթեթը՝ 71 կողմ, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 ձայներով: