Կեցցե՛ այն Հայաստանը, որ գալու է ձեր ու ձեր իշխանությունից հետո. ՀՀ «վարչապետ» Նիկոլ Փաշինյանին
Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ «վարչապետ» Նիկոլ Փաշինյանին
Երբ քաղաքացուն նման հարց եք տալիս՝ «Ո՞նց, երեքով էդ 40 հազար թոշակով եք ապրո՞ւմ», ինձ մոտ հարցեր են առաջանում: Այն ամենը ինչ հիմա կգրեմ, խնդրում եմ կարդալ ձեր ձայնով՝ նույն հիստերիկ ձայնի ամպլիտուդայով:
Այ մարդը պետք է ձեր նման ընտանիք պահի, որ իրենց շրջապատի մարդիկ կա՛մ միլպետ լինեն, կա՛մ նախարար լինեն, կա՛մ միլոնատեր լինեն, կա՛մ դեպուտատ լինեն, կա՛մ քաղաքապետ լինեն: Բա մարդ Ձեր նման պետք է ընտանիք պահի, որ մի բան ասենք, ստեք և ասեք, որ Հայաստանում օրավարձով աշխատող չկա, որ բոլորը ժպտում են ու երջանիկ են: Բա ընտանիք եք պահում ու ձեր պահած ընտանիքի ֆոնին է, որ այսօր Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ աղքատ են՝ հացին կակա են ասում:
Ուրեմն խնդիրը հետևյալն է՝
Դուք չեք տիրապետում իրավիճակին և ձեզ սխալ են զեկուցում, կամ դուք լավ էլ ամեն ինչից տեղյակ եք, պարզապես շարունակում եք ձեր անընդունելի կերպարի մեջ մնալ: Քանի դեռ դուք եք երկրի ղեկավարը, քանի դեռ ձեր թիմը գոյություն ունի և քանի դեռ դուք զավթել եք Օրենսդիր և Գործադիր իշխանությունը, ապա մենք ունենալու ենք մեկ ազգային բրենդ՝ սուտ, պոպուլիզմ և անպատասխանատվություն:
Սա Հայաստանի Հանրապետությունն է և դուք պարտավոր եք կատարել ՀՀ քաղաքացիների երազանքները, դուք եք պատասխանտվություն կրում յուրաքանչյուրի անվտանգության, առողջության և բարեկեցության համար, դուք նաև ձեզ չընտրողների ղեկավարն եք և կրկնում եմ, դուք պարտավոր եք ստանձնել այս ամենի և յուրաքանչյուրի համար պատասխանտվություն: Եթե դժվար է և չեք կարողանում, ապա հեռացե՛ք:
Կեցցե՛ այն Հայաստանը, որ գալու է ձեր ու ձեր իշխանությունից հետո»: