Անգամ Մեսսին չի կարող համեմատվել Նեյմարի հետ․ Կաֆու
Բրազիլացի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Կաֆուն համեմատել է Նեյմարին և Լիոնել Մեսսիին։ Նա մասնավորապես նշել է․
«Վարպետության չափանիշով աշխարհում ոչ մի ֆուտբոլիստ չի կարող համեմատվել Նեյմարի հետ։Անգամ Մեսսին, չնայած, որ ես իրեն շատ եմ սիրում։ Նեյմարը խաղացող է, ով կարող է տարբերություն ստեղծել։ Նա իր վրա պետք է վերցնի պատասխանատվությունը։ Նրա մոտ դեռ չի ստացվում առաջնորդի վարպետությունը։ Նա Բրազիլիայի հույսն է»։