Մանուել Նոյերը կլարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»
Գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը կարող է լքել Մյունխենի «Բավարիան»։ 34-ամյա դարպասապահը և ակումբը չեն կարողանում համաձայնության գալ։
Նոյերը ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր, սակայն ակումբի ղեկավարներն այդկերպ ստիպված են դարպասապահին տալ բարձր աշխատավարձ։ Bild-ի տեղեկություններով Նոյերով հետաքրքրված է «Չելսին»։ Եթե անգլիացիները վաճառեն իրենց դարպասապահ Կեպային, ապա կգնեն Նոյերին։
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը Կեպա Արիսաբալագային գնեց ռեկորդային՝ 80 միլիոն եվրոյով։