Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնում է մոտ 900-ի
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների նոր 182 դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք երկրի օպերատիվ շտաբի ներկայացրած հաղորդագրությունից։
Այս պահի դրությամբ ամբողջ երկրում վարակակիրների թիվը կազմում է 840։ Վարակներ գրանցվել են երկրի 56 շրջաններում։ Առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 38 քաղաքացի։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։