Երկրաշարժ Խաղաղ օվկիանոսում․ Կուրիլյան կղզիներում գրանցվել է ցունամի
7,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մոտկայքում։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Երկրաշարժի էպիկենտրոնոը գտնվում է Կուրիլյան կղզիներից 226 կիլոմետր արևելք։ Կամչատկայում և Պետրոպավլովսկում զգացվել է 5 բալանոց ցնցում։ Մարդիկ ցնցումներից դուրս են եկել փողոցներ։
Ցնցումներից հետո ցունամիի տագնապ է եղել Կուրիլյան կղզիներում։ Ժամեր առաջ ցունամիի առաջին ալիքներն են զացվել։ Սակայն դրանք այդքան էլ վտանգավոր չեն եղել։ Ցունամիի տագնապային իրավիճակը շարունակում է պահպանվել։