Հայտնի են աշխարհի ամենաշատ գումար վաստակող մարզիչները
France Football պարբերականը ներկայացրել է մարզիչների վաստակած գումարները։ Վիճակագրությունը կազմվել է հաշվի առնելով աշխատավարձը, բոնուսներն ու գովազդներից ստացված գումարները։
Առաջին հորիզոնականում է Մադրիդի «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն, ով տարեկան աշխատում է 40,5 միլիոն եվրո գումար։
2-րդ տեղում Անտոնիո Կոնտեն է, ով տարեկան վաստակում է 30 միլիոն եվրո։ 3-րդ հորիզոնականում Պեպ Գվարդիոլան է, ով վաստակում է 27,5 միլիոն եվրո։