Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները հրաժարվել են իրենց աշխատավարձի 20 տոկոսից
Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները համաձայնվել են, որպեսզի թիմը կրճատի իրենց աշխատավարձերի 20 տոկոսը։
Սա պայմանավորված է բացառապես կորոնավիրուսի վարակով։ Այս քայլով կմնան ակումբի հետ կապված մոտ 850 աշխատակիցները։
Հիշեցնենք, որ 25 տուրից հետո Դորտմունդյան ակումբը 2-րդ հորիզոնականում է։ 1-ին հորիզոնականում գտնվող «Բավարիա»-ին զիջում է 4 միավոր։