Կորոնավիրուսի պատճառով Հաբիբ Նուրմագոմեդովը լքել է ԱՄՆ-ն
MMA-ի ռուս մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովը լքել է Ամերիկան՝ կորոնավիրուսի պատճառով։
Այս մասին հայտնել է մարզիկի մենեջեր Րիզվան Մագոմեդովը։ Նրա խոսքերով Ամերիկան լքել են նաև Հաբիբի թիմի բոլոր անդամները։ Տեղական իշխանությունների հրամանով փակվել են այն սպորտդահլիճները, որում մարզվում էր Հաբիբը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նյու-Յորքի ղեկավարության որոշմամբ չեղարկվել է Հաբիբ VS Ֆերգյուսոն մենամարտը։