«Եվրատեսիլ»-ը կարող է անցկացվել օնլայն տարբերակով
«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները դիտարկում են երգի մրցույթի օնլայն անցկացման տարբերակը։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Այդ ձևաչափը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետ։
Մրցույթը պիտի անցներ Ռոտերդամում՝ մայիսի 16-ին։ Մարտի 18-ին հայտարարվեց, որ այն հետաձգվում է և կանցկացվի հաջորդ տարի։