Կանադան իր մարզիկներին չի ուղարկի Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին
Կանադայի օլիմպիական կոմիտեն և Կանադայի խորհրդարանը նշել է, որ չի թողնի իր երկրի մարզիկներին մասնակցել Տոկիա 2020-ին։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Երկրի Օլիմպիական կոմիտեն դիմել էր միջազգային օլիմպիական կոմիտեին, որպեսզի Օլիմպիական խաղերը հետաձգվեն, հակառակ դեպքում իրենք բաց չեն թողնի իրենց մարզիկներին։
Հիշեցնենք, որ այս տարի կայանալիք սպորտային ամենամեծ միջոցառումներից մեկը՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հետաձգվեց։