Կամչատկայում փրկարարները գտել են ձնահոսքի տակ մնացած 2 տղամարդու մարմին
Կամչատկայում փրկարարները գտել են 2 տղամարդու մարմին, ովքեր մնացել էին ձնահոսքի տակ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Մահացածներից մեկի մարմինը մոտ 50 սանտիմետրով խրված է եղել ձյան մեջ։ Մյուս տղամարդու մարմինն ավելի քան 1,5 մետր թաղված է եղել ձյան մեջ։
Այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում։