Վլադիմիր Պուտինի մոտ կորոնավիրուսի նախանշաններ չկան․ Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չունի պատճառ, որպեսզի հանձնի կորոնավիրուսի թեստ։
Այս մասին նշել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ Պուտինի մոտ կորոնավիրուսի նախանշաններ չկան և նա իրեն շատ լավ է զգում և շարունակում է աշխատել։ Պեսկովն ընդգծել է նաև, որ այս պահին աշխատանքներ են տարվում G20-ի գագաթնաժողովի անցկացման հարցում։
Այն տեղի է ունենալու օնլայն ռեժիմով։