«Միլանը» պատրաստ է 40 միլիոն եվրո տալ Նաբիլ Ֆեկիրի համար
Իսպանական «Բետիսի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում։
Միլանյան ակումբը մրցաշրջանի ավարտին 26-ամյա Ֆեկիրի համար պատրաստ են վճարել 40 միլիոն եվրո։ Այս մասին տեղեկանում ենք AS սպորտային պարբերականից։ Նախորդ ամռանը Ֆեկիրը «Լիոնից» Իսպանիա եկավ 20 միլիոն եվրոյի դիմաց։
Ֆեկիրն իսպանական ակումբի հետ ունի մինչև 2023 թվականը պայմանագիր։