Կորոնավիրուսի պատճառով Playboy ամսագիրը լույս կտեսնի այլ տեսքով
Ամերիկյան Playboy ամսագիրը նշել է, որ դադարեցնում է լույս տեսնել իր ավանդական տեսքով։ Այս մասին տեղեկանում ենք Wall Street Journal-ից։
Կորոնավիրուսով պայմանավորված ամսագիրը լույս կտեսնի այլ տեսքով և շապիկով։ Այս որոշումը կայացվել է կազմակերպության ներսում։
Հիշեցնենք, որ ամսագրի առաջին համարը լույս է տեսել 1953 թվականին՝ 51 հազար տպաքանակով։