Ուհան քաղաքում առաջին անգամ մեկ օրում չի արձանագրվել կորոնավիրուսով վարակման դեպք
Կորոնավիրուսի էպիկենտրոն հանդիսացող Ուհան քաղաքում առաջին անգամ չի արձանագրվել գեթ 1 կորոնավիրուսով վարակման դեպք։
Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ընդամենը 34 դեպք, որոնցից 24-ը՝ Պեկինում։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակը Չինաստանի Ուհան քաղաքում սկսեց տարածվել դեկտեմբերի 31-ից։