Այսօրվանից Լաս-Վեգասում փակվում են բոլոր խաղատները
Կորոնավիրուսի հետևանքով փակվում են աշխարհի մի շարք ժամանցային կենտրոններ։ Այսօրվանից դադարում են աշխատել Լաս-Վեգասի խաղատները։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Նևադա նահանգում ևս փակվել են խաղատները։ Նևադայում փակում են նաև ռեստորանները, բառերն ու սպորտային կենտրոնները։
Վերջին անգամ Վեգասի բոլոր խաղատները փակվել էին 1963 թվականի նոյեմբերի 25-ին, Ջոն Քենեդիի թաղման ժամանակ։