Կորոնավիրուսն ԱՄՆ-ում․ 85 զոհ և 4661 վարակակիր
ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը հասել են 85-ի։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
ԱՄՆ-ում վարակակիրների թիվը հասել է 4661-ի։ Հիվանդներից 17-ն արդեն բուժվել է և դուրս են գրվել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Չինաստանում տարածված կորոնավիրուսը կարճ ժամանակում տարածվեց աշխարհի տարբեր երկրներում։