Դոնալդ Թրամփի բժիշկը նշել է, որ նախագահը կորոնավիրուսի համար անալիզ հանձնելու կարիք չունի
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անձնկան բժիշկ Շոն Կոնլին նշել է, որ նախագահը կարիք չունի կորոնավիրուսի համար ստուգվելու։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Կոնլին նշել է, որ կորոնավիրուսի համար անալիզ հանձնելու կարիք չկա հիմա, քանի որ նախագահի մոտ հիվանդության նախանշաներ չկան։ Սրա հետ մեկտեղ բժիշկը նշել է, որ Թրամփը վերջին օրերին շփվել է 2 մարդու հետ, ովքեր եղել են կորոնավիրուսով հիվանդ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված ԱՄՆ-ում հայտարարվել է արտակարգ դրություն։