«Արսենալի» գլխավոր մարզիչ Միգել Արտետան հիվանդ է կորոնավիրուսով
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միգել Արտետայի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքէջից: Ակումբի բազան կփակվի,իսկ բոլոր նրանք,ովքեր շփվել են Արտետայի հետ կհոսպիտալացվեն:
Ընդգծենք,որ Արտետայի հիվանդությամբ պայմանավորված «Բրայթոն»-«Արսենալ» հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվել է: