Էջմիածնում, կորոնավիրուսով պայմանավորված, քարոզարշավը կդադարեցվի, սպորտդպրոցները կփակվեն. քաղաքապետ (տեսանյութ)
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Կրկին հարկ եմ համարում նշել, որ շտապօգնության մեքենաները քաղաքից տեղափոխում են ոչ թե վարակակիրների կամ վատ ինքնազգացողություն ունեցող անձանց, այլ այն մարդկանց, ովքեր սերտ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ: Դա արվում է այդ անձանց մեկուսացման և թեստավորման նպատակով»:
Ավելի վաղ ուղիղ եթերում նա խոսել է կորոնավիրուսի մասին: