Ուկրաինայի կառավարությունը երեքշաբաթյա կարանտին է սահմանել երկրում կորոնավիրուսի պատճառով
Ուկրաինայի նախարարների կաբինետը մարտի 12-ից մինչև ապրիլի 3-ը կարանտին է սահմանել երկրի ամբողջ տարածքում, որը ենթադրում է ուսումնական հաստատությունների փակում, զանգվածային միջոցառումների արգելում և մի շարք երկրների հետ ավիահաղորդակցության դադարեցում, բայց չի նախատեսում պետության սահմանի փակում: Այդ մասին մարտի 11-ին հայտնել է «Եվրոպական համերաշխությունից» Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտորյա Սյումարը՝ տեղեկացնում է TASS-ը։