Մեր հայտարարած ձևաչափը շարունակում է արդյունավետ աշխատել. Ռուբեն Մելիքյան
««ՈՉ» քարոզչական կողմն ի սկզբանե ձևավորվել է որպես հարթակ՝ այո-ն բացառող տիրույթում գործող բոլոր այն հասարակական-քաղաքական միավորների համար, որոնք ունեն հանրությանն ուղղված ասելիք»,- այս մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է իրավապաշտպան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը և հավելել.
«Ուրախ ենք արձանագրել, որ մեր հայտարարած ձևաչափը շարունակում է արդյունավետ աշխատել. մեզ օրենքով հատկացված վահանակներից և պաստառներից օգտվելու հայտ էր ներկայացրել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը, և ահա գործընկերների ներկայացրած քարոզչական պաստառն արդեն տեղադրված է։
Տեղեկացնում եմ, որ մեզ հատկացված վահանակներից և պաստառներից օգտվելու նախնական հայտ ենք ստացել նաև «Բոյկոտի շտաբ» նախաձեռնությունից (լիազոր ներկայացուցիչ՝ Վահագն Չախալյան)։
ՀԳ. Հուսով եմ՝ մեր իրավաբանության «Ունտեր Պրիշիբեևներին» (Унтер Пришибеев) այս վահանակը դուր կգա, քանի որ այն հստակորեն պարունակում է «Ո՛Չ»-ի, այլ ոչ թե չմասնակցելու ուղերձ)»: