Էրլինգ Հալանդը նշել է, թե ինչի՞ց է վախենում
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը պատմել է, թե որ դեպքերում է ինքը վախենում։ Այս մասին տեղեկանում ենք France Football-ից։
Նա մասնավորապես նշել է․ «Ես ոչնչից չեմ վախենում։ Երբեմն, սակայն, ատում եմ օձերին։ Այսքանը։ Եթե սկսես մտածել միայն դրա մասին, ապա առաջ չես գնա»։
Ընդգծենք, որ արդեն հիմա մի շարք թոփ ակումբներ պայքար են սկսել ամռանը Հալանդին գնելու համար։