Տիմո Վերների համար կպայքարեն անգլիական 3 գրանդ ակումբները
Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Տիմո Վերները ամռանը կփոխի իր ակումբային գրանցումը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Վերները սպասում է առաջարկներին։ Այս պահի դրությամբ նրան ցանկանում են գնել «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»։
Տիմո Վերները համարվում է Եվրոպայի ամենատաղանդավոր և երիտասարդ հարձակվողներից մեկը։