Դատարանը կալանավորել է 28-ամյա տղային, ով ծեծելով սպանել էր 43–ամյա ծանոթուհուն, իսկ նրա 13-ամյա աղջնակին դաժան ծեծի ենթարկել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ մարտի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի բնակիչ, 28-ամյա Դավիթ Պողոսյանի նկատմամբ:
Ով կասկածվում է այս տարվա մարտի 5-ին Գյումրիի բնակիչ, 43-ամյա Մարիամ Խ.-ին դաժան ծեծի ենթարկելու (որի հետևանքով վերջինս գիտակցության չգալով ՝ մահացել էր) և նրա անչափահաս աղջնակին ծեծի ենթարկելու մեջ:
Կայքի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը կալանավորվել և տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ: