Ամռանն Ալեքսիս Սանչեսը կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»
Ալեքսիս Սանչեսն ամռանը կվերադառնա «Մանեսթեր Յունայթեդ»։ Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։
Սանչեսը վարձավճարով հանդես է գալիս «Ինտեր»-ում։ Միլանյան թիմի ղեկավարները չեն ցանկանում ամռանը 20 միլիոն եվրո վճարել չիլիացու տրանսֆերը գնելու համար։
Այս մրցաշրջանում չիլիացին միլանյան ակումբի կազմում հանդես է եկել 8 հանդիպման և դարձել 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։