Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներից մեկը վարակվել է կորոնավիրուսով
Ֆրանսիայի ազգային խորհրդարանի պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
68-ամյա պատգամավոր Ժան-Լյուկ Ռայցերը հոսպիտալացվել է շատ ծանր վիճակում: Պատգամավորը վերջին անգամ խորհրդարան է ժամանել փետրվարի 25-ին:
Կորոնավիրուս հայտնաբերվել էր նաև Ֆրանսիայի խորհրդսրանի ճաշարանի աշխատակցի մոտ: Հիշեցնենք,որ հունվարին Չինաստանում սկսված կորոնավիրուսը կարճ ժամանակում տարածվեց ամբողջ աշխարհում: