Լեդի Գագան բացահայտել է նոր ալբոմի մանրամասները
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան իր Chromatica ալբոմի մասին մանրամասնություններ է բացահայտել հեռուստահաղորդավար եւ դիջեյ Զեյն Լոուի հետ զրույցի ընթացքում: Այդ մասին հայտնել է NME-ն:
Ալբոմը կթողարկվի ապրիլի 10-ին: Դրանում տեղ կգտնի 16 թրեք, այդ թվում՝ Stupid love-ը: Անցյալ շաբաթ «Օսկար» մրցանակի դափնեկիրը Ցանցում հրապարակել էր ֆուտուրիստական հոլովակ, որում փորձում է վերականգնել խաղաղությունը պատերազմող ցեղերի միջեւ: