Ինչո՞ւ եք լալահառաչ տոնով այդ հարցը տալիս. Դուք լուրերին չե՞ք հետևում. Փաշինյանը՝ Արմեն Եղիազարյանին
Այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը նշեց, որ գյուղացին գտնվում է կառավարության կողմից անտեսված վիճակում. «2018-ից ի վեր դադարեցված է դիզվառելիքի սուբսիդավորումը»:
«Ինձ հետաքրքրում է, թե ինչու եք դուք լալահառաչ տոնով այդ հարցը տալիս` իմանալով, որ այդ դիզվառելիքի մի շատ մեծ մասը գյուղապետարաններում, այլ շրջանակներում մսխվում գնում էր: Մենք գյուղացուն օգնում ենք աշխատել, դուք ասում եք` գողությունների մեխանիզմը ինչու եք փակել և որոշ գյուղապետերի և Ճ կլասի պաշտոնյաների թողել անտեր: Լավ ենք արել: Ձեր ասած մեխանիզմը փակվել է մի պարզ պատճառով` դրանից գյուղացին չի օգտվում, այլ օգտվում են խոշորները: Դուք լուրերին չե՞ք հետևում»:
Մանրամասները՝ տեսանյութում: