Իդլիբում ահաբեկիչները պլանավորել են պայթեցնել քիմիական թունավոր նյութեր
Սիրիայի Իդլիբ նահանգում 15 գրոհայիններից բաղկացած ահաբեկիչների խումբը փորձել է զինամթերքի հետ միասին պայթեցնել թունավոր քիմիական նյութեր։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Ըստ ռուսական կողմի տեղեկությունների գրոհայինները փորձել են ահաբեկչություն իրականացնել Իդլիբում։
Ըստ նախնական տեղեկությունների ահաբեկիչները պլանավորել էին պայթյունն իրականացնել մարտի 2-ին։