Իվան Ռակիտիչը համաձայնեցրել է պայմանագիրը Ատլետիկո «Մադրիդի» հետ․ Marca
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Ատլետիկո»։ Այս մասին տեղեկանում ենք Marca-յից։
31-ամյա խորվաթ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը։ Marca-յի տեղեկություններով փետրվարի 20-ին Ռակիտիչը հանդիպել է իր գործակալի հետ ու քննարկել «Ատլետիկո» տեղափոխության մանրամասները։
Ռակիտիչի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2021-ի հունիսին։